Առողջապահության լրատու 2.2010
Օգնություն ոչ ուռուցքաբանական ցավի դեպքում
Քրոնիկական ոչ ուռուցքաբանական ցավի պատճառները բազմաթիվ են` ռևմատիկ հիվանդություններ, վնասվածքներ, կմախքամկանային դեգեներատիվ խանգարումներ, որոնք իրենց հաճախականությամբ տատանվում են տարիքին, սեռին, ազգային պատկանելության համապատասխան:
Շատ բժիշկներ նման հիվանդներին բուժելիս օպիոիդներ են նշանակում, զիջելով հիվանդների պահանջներին, այդ թվում նաև ցավի կլինիկային սահմանափակ մոտեցում ունենալու պատճառով: Օպիոիդները քրոնիկական ցավեր ունեցող հիվանդներին օգնության նոր հնարավորություն են տալիս: Այդ պատրաստուկներին նախապատվություն են տալիս դրանց շարունակական ազդեցության, կախվածություն առաջացնելու ցածր ռիսկի և մատչելիության պատճառով: Նախկինում կարճատև ազդեցության օպիոիդներ էին նշանակում, որոնք արագ անալգեզիա էին ապահովում, բայց և արագ էլ ազդեցությունն անցնում էր: Դա չափաքանակի բարձրացման և անխուսափելի կախվածության զարգացման պատճառ էր դառնում: Օպիոիդների ազատ նշանակումը երկու հիմնական խնդիր ունի:
Առաջինը, պարզ չէ երկարատև ազդեցության պատրաստուկների հետագան և քրոնիկական ոչուռուցքաբանական ցավով հիվանդներին օգնելու դրանց օգուտը, հիվանդության սոցիալական բարդությունը, որն առկա է այդ հիվանդների մոտ, ինչպես նաև նրանց շրջանում կլինիկական հետազոտություններ անցկացնելու բարդությունը:
Երկրորդը, ավելանում է օպիոիդներ օգտագործելու պահանջը, որը պայմանավորված է դրանց անարգել նշանակման հետ: ԱՄՆ-ում, 2000թ-ին օպիոիդների գերչափաքանակից մահվան դեպքերի քանակը, հատկապես դրանց անարգել օգտագործման դեպքում, գերազանցել է հերոինի և կոկաինի օգտագործումից մահվան դեպքերին: 1997-2007թթ. ընթացքում օպիատների չարաշահման հետևանքով հոսպիտալացման թիվն աճել է 456 %-ով, իսկ հերոինի օգտագործումից` ընդամենը 5 %-ով:
Ինչպես նշում են հետազոտողները, համակարգը իրավաբանական չափորոշիչներ չունի, այն չի կարող հետևել բոլոր դեղատոմսերին ու ազդել դեղագործների ու դեղատոմսեր գրելու գործընթացի վրա:
Երեք խմբեր` քրոնիկական ոչուռուցքաբանական ցավերով հիվանդները, չարորակ հիվանդությունների ցավերով հիվանդները և հերոինի կամ դեղատոմսային օպիոիդների անօրինական օգտագործողները ձևավորում են պոտենցիալ շուկան: Եվ այն, որ ցավը հանդարտեցնելու համար օպիոիդների օգտագործումը կախվածություն է զարգացնում, զգուշանալու անհրաժեշտություն է առաջացնում: Չարդարացված դեղատոմսը (օպիոիդներ պարունակող) կարող է թմրամոլության պահանջի և զարգացման խնդիրներ ստեղծել: Ցածր եկամուտ ունեցող մարդիկ կարող են օպիոիդներ պարունակող դեղերի դեղատոմսեր պահանջելու գայթակղության առջև կանգնել, որն էլ սև շուկայում դրանց գնի արհեստական բարձրացման վտանգ է պարունակում: Դրան նպաստում են նաև քրոնիկական ոչուռուցքաբանական ցավերով հիվանդների վիճակի գնահատման կենսահոգեսոցիալական լայն հետազոտությունները և ոչդեղաբանական ինտերվենցիաների դերի ավելացումը: Քանի որ նման հետազոտությունները, համապատասխան մասնագետները քիչ են, իսկ ցավի խնդրի վերաբերյալ ուսուցանող ծրագրերը` շատ, ինչպես նաև մեծ է ցավի կլինիկայի ուսումնասիրման անհրաժեշտությունը, այդ կապակցությամբ մշակվել են հետևյալ հանձնարարականները, որոնք արտացոլում են խնդրի բարդությունը:
-
Ստեղծել խորհրդականների խմբեր, որոնք հիմնավոր մոտեցումներ կմշակեն քրոնիկական ոչուռուցքաբանական ցավի արդյունավետ բուժման և դեղորայքային օպիոիդների պահանջարկի նվազեցման ուղղությամբ.
-
մշակել հանձնարարականներ քրոնիկական ոչուռուցքաբանական ցավի բուժման վերաբերյալ` ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար, որոնք կենսահոգեսոցիալական կառույցների հետ ինտեգրում են բուժման մոտեցումների ոչդեղաբանական տարրեր.
-
լավացնել համացանցային տեղեկատվական համակարգերը, ներառելով դեղատոմսերի դուրսգրումը.
-
մշակել կարգավորման և վերահսկողության չափորոշիչներ.
-
օպիոիդակախյալ թերապիայից կախվածությունը նվազեցնել և վերահսկել, թե հիվանդները, իրո±ք, դեղաբանական օպիոիդների կարիքն ունեն.
-
ավելացնել կիրառական հետազոտությունների թիվը և լավացնել բուժօգնության որակը:
Գլխավոր նպատակը օպիոիդների օգտագործման նվազումն է ինչպես հիվանդների, այնպես էլ անօրինական օգտագործողների շրջանում: Ոչ մի բժշկական դիսցիպլինա ինքնուրույն չի կարող հաղթահարել այդ խնդիրները, միայն ուժերի համակենտրոնացման շնորհիվ է հնարավոր դառնում արդյունքների հասնելը:
21.02.2010 Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
22.03.2011
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...
21.03.2011
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
20.03.2011
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
18.03.2011
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
17.03.2011
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
16.03.2011
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
16.03.2011
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
14.03.2011
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
14.03.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ